ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև աշխարհաքաղաքական կոշտ պայքար է գնում

Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև աշխարհաքաղաքական կոշտ պայքար է գնում
11.06.2024 | 21:31

«ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տևական խաղաղության հաստատման ջանքերին,- հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։- Աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Ուրախ ենք այդ ջանքերին աջակցել»:

Ակնհայտ է, որ տարածաշրջանում Արևմուտքի, Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական կոշտ պայքար է գնում:

Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Սյունիքով անցնող ճանապարհը, որպեսզի կարողանա վերահսկել տարածաշրջանն ու ապագա ուղիները դեպի Իրան և թույլ չտալ, որ Արևմուտքը «թյուրքական աշխարհի» միջոցով ներթափանցի մեծ տարածաշրջան, սակայն, մինչ այդ, որքան հնարավոր է շարունակի սիրախաղը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մինչև որ ինչ-որ հարգրվանի հասնի ուկրաինական կոնֆլիկտը:

ԱՄՆ-ին պետք է «Հյուսիս-Հարավ» ճանապարհը մեկուսացնել, կառուցել «թյուրքական աշխարհի միջին ուղին» ու, հզորացնելով թյուրքական երկրները, կոնֆլիկտ ստեղծել տարածաշրջանում՝ մի կողմից «թյուրքական աշխարհի», մյուս կողմից՝ Իրանի ու Ռուսաստանի դեմ:

Ճանապարհի մասին բացահայտորեն հայտարարեց Ջեյմս Օ’Բրայենը:

Դրա համար ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է վերահսկեն Սյունիքով անցնող ճանապարհը՝ ֆորմալ առումով մի որևէ արևմտյան կառույցի միջոցով, որը կապահովի «թյուրքական աշխարհի» ադրբեջանցիների անվտանգությունը» այդ ճանապարհով անցնելու ժամանակ:

Իրանը դեմ է «միջին ուղուն» և «Հյուսիս-Հարավի» միջոցով ցանկանում է խաթարել «թյուրքական աշխարհի» նախագիծը, մյուս կողմից՝ տնտեսական ու ոչ միայն տնտեսական վերահսկողության տակ վերցնել Ադրբեջանը՝ «թյուրքական աշխարհի» կենտրոնական երկիրը: Թե ինչ հնարավոր քայլերի կդիմի Իրանը, եթե այդ «միջին ուղու» պայմանավորվածությունը ձեռք բերվի, դժվար է կանխագուշակել, սակայն բավականին կոշտ հայտարարություններ արվում են:

Ինչ է ուզում Հայաստանի ներկայիս կառավարությունը: Ըստ հայտարարությունների՝ Հայաստանի կառավարությունը գնում է դեպի «միջին ուղու» կերտմանը, իսկ Թուրքիան հույս է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու մասին. գուցե Ալիևին դրա համար են հրավիրել Թուրքիա, որպեսզի համոզեն:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6373

Մեկնաբանություններ